ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե արձանագրում ենք սա, իսկ դա չանելը, մեղմ ասած, անխոհեմություն է, ապա մի կողմից խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը երկու համազոր և նույնքան վտանգավոր ծայրահեղություններ են։
Պատերազմն Առաջավոր Ասիայում հազարամյակներ շարունակ, ցավալիորեն, ավելի հաճախադեպ վիճակ է, քան խաղաղությունը, իսկ պատերազմներն այստեղ և ամենուր հաղթում են ոչ թե վախով, խուճապով կամ էշի ականջում քնելով, այլ դրանց պատրաստ լինելով»։
--00—ԶՀ