ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ԱԺ խորհրդի երեկ երեկոյան կայացած հերթական նիստում ներառված է եղել նաև միջպետական տարբեր պատվիրակությունների կազմերում ու խորհրդարանական բարեկամական խմբերում «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին խմբակցության գործող անդամներով փոխարինելու հարցերը։ Այս մասին ասված է ԱԺ–ի հաղորդագրության մեջ։
«Պատիվ ունեմը» Վանեցյանի փոխարեն առաջադրել է Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի թեկնածությունները։
Վանեցյանին փոխարինելու հարցերն ԱԺ խորհրդի նիստում այդպես էլ չեն քննարկվել, քանի որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել իր առաջարկած նախագծերի քննարկմանը։
--00--ԱՀ