ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում նշել է, որ ԱՊՀ տարածքում հակամարտությունները լուծելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել։ Այս մասին տեղեկացնում է հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է քննարկել ԱՊՀ տարածքում անվտանգության հետ կապված խնդիրները։ Բացի Ուկրաինայից, որտեղ ողբերգական իրադարձություններ են ծավալվում, ցավոք, հակամարտություններ առկա են նաև հետխորհրդային տարածքի այլ պետությունների միջև։ Պետք է դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ մշակել»,- նշել է ՌԴ նախագահը։
--00—ԱՊ