ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին»,- այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ խոսելով Հայաստանի և Հարավային Կովկասի մասին։
«Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ... Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»,- նշել է նա։
--00--ԱՀ