ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը 4 օրով գործուղվում է Բելգիա:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին 2022 թվականի հոկտեմբերի 24-27-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում անցկացվող մշտական տեխնիկական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:
2. Ծովինար Սողոմոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
--00—ԻԴ