ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ռուսաստանին անհանգստացնում է այն, որ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկաս տեղափոխել Ուկրաինայում փորձարկված հակամարտությունների սխեմաները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Մեզ չեն կարող չանհանգստացնել անհանգստացնող միտումները Հարավային Կովկասում, ուր Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում փորձարկված հակամարտությունների սխեմաները», - ասել է նա:
--00--ԱՀ