ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հնդկական զենքերը կիրառելու համար մեզ անգլերեն խոսող սպաներ են պետք. Իրանի դռոնները շատ օգուտ չեն տա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի համոզմամբ, հնդկական և իրանական զինատեսակները ժամանակավորապես կարող են սպասարկել ՀՀ զինված ուժերի կարիքները։
Նրա կարծիքով, ներկայումս այդ զենքերը անհրաժեշտություն են, քանի որ այլընտրանք չկա։
Հովհաննիսյանի պնդմամբ, երկարաժամկետության առումով հայկական բանակը պետք է հիմնվի ամերիկյան մոդելի վրա, քանի որ ներկայումս ռազմական գիտությունը ամերիկյան է։
--00—ԱՊ