ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Պուտինը բացեց խաղաքարտերը, հայ ժողովուրդը պետք է որոշի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի համոզմամբ, խաղաղության վաշինգտոնյան տարբերակը նշանակում է Արցախում հայերի ցեղասպանություն, ՌԴ նախագահը հենց դա էր ասում։
Զոհրաբյանի կարծիքով, Հայաստանի շահերից բխում է ռուսական տարբերակը, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային։
Ըստ նրա՝ հենց Փաշինյանն է այլ ճանապարհ ընտրել՝ ձևախեղելով բանակցությունների բնույթը, իսկ Սերժ Սարգսյանը բանակցել է։
--00—ԱՊ