Եղվարդի քաղաքային զբոսայգու մոտ բախվել են «VAZ-2106»-ը և «Mercedes-Benz E»-ն․ 2 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

նկար

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20։07-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ ոստիկանության Նաիրիի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքային զբոսայգու մոտակայքում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1960 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված  2005 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեսանքազրկել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ՝ «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերվել ուղևոր Մ․ Խ․-ն (ծնված 2020 թ.) և հոսպիտալացվել Նաիրիի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևոր Մ․ Ս․-ն (ծնված 1967 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիատացվել է «Արմենիա» ՀԲԿ:

--00—ԼՄ