ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի և Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացմանը։
«Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։
Այսպիսով, մենք կշարունակենք փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա, գործընկերների հետ միասին, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։ Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է նա։
--00—ԼՄ