ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
--00—ԶՀ