ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել այսօրվա ծառատունկից և կից գրառում արել.
«Այսօր կնոջս և մեր դստեր՝ Սոֆիայի հետ մասնակցեցինք Համապետական ծառատունկին:
Սոֆիայի համար սա առաջին ծառատունկն էր: Ուրախ եմ, որ նրան այս փորձառությունը փոխանցելու և հարցերին պատասխանելու առիթ ստեղծվեց:
Համոզված եմ, որ այն հասարակությունը, որը կմեծացնի ծառ տնկող սերունդ, այլևս երբեք չի վերածվի ծառ հատող և բնությանը միտումնավոր վնաս հասցնող հանրության:
Հատուկ շնորհակալություն «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի Պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին ծառատունկի գործընթացում մեզ ուղղորդելու և նվիրված աշխատանքի համար: Հույս ունեմ, որ նման կարևոր նախաձեռնությունները վարակիչ կլինեն և ամեն տարի կներգրավեն հանրության ավելի լայն շրջանակների»:
--00—ԼՄ