Նիկոլը գրում էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», բայց զուգահեռ բանակցում էր Ալիևի հետ 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ՝ այս օրերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկում էր կապիտուլիացիայի փաստաթուղթը, բայց «Ֆեյսբուք»-ում գրում էր, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

«Ո՞նց կարելի է հավատալ այս մարդուն, եթե նա մնաց, երկրորդ էլ, երրորդ կապիտուլիացիան էլ կստորագրենք», - ասել է նա։ 

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով չի նախատեսվում Ադրբեջանին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, սակայն, ըստ ամենայնի, «Փաշինյանը նրան տվել է բանավոր խոստում»։

«Եթե չկա այդ բանավոր խոստումը, ինչո՞ւ է անընդհատ դա կրկնում», - հավելեց նա՝ նշելով, որ «Ալիևի լկտիությունը պայմանավորված է Հայաստանի թրքահպատակ իշխանության գործողություններով»։ 

«Հայ զինվորն էսօր զոհվում է, որովհետև խրամատներ չեն կահավորվում, իսկ Երևանում զբոսայգիներ են նորոգում՝ պատրաստվելով ընտրությունների։ Երկրի պաշտպանությամբ օրվա իշխանությունը չի զբաղվում, խաղաղության դարաշրջանի անվան տակ երկիրը տանում է նոր կապիտուլիացիայի։

Թշնամուն բերել, հասցրել ենք Ջերմուկ, Վարդենիս, խրամատները մոտենում են Երևանին․ սա է իրականությունը», - հավելեց նա։

--00—ԼՄ