ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Խրամորթից արևելք ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել խաղաղ բնակչի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմանում, ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Խրամորթ գյուղից 1,8 կմ արևելքում  գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի ուղղությամբ։

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծման փաստը։

--00—ԼՄ