ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Սեպտեմբերյան մարտի ժամանակ թշնամու շատ թիրախներ չեն խոցվել, էկզոտիկ երկրների զենքերը ևս չի կրակելու, եղած զենքը՝ «Սկադը», «Իսկանդերը» կիրառվե՞լ է, որ դրանք կիրառվի: Այս մարդիկ արտաքին թշնամու դեմ պայքարելու ցանկություն չունեն, իրենք ուզում են՝ ինչ հնարավոր է հանձնեն, հանգիստ իշխեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2007 թվականին Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս և աշխարհի հետ չենք կարող կռիվ տալ, պետք է առերեսվենք մեր արածի հետ, տարիներ շարունակ անտեսվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, քաղաքագետը պատասխանեց, որ միայն Ադրբեջանը, Թուրքիան ու Փաշինյանն են ՄԱԿ-ի բանաձևերը մեկնաբանում, որ Արցախը Ադրբեջանի մաս է, այդ ամենը իրականությանը չի համապատասխանում:
«Եթե 2007-ին ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչվել, ինչո՞ւ Քոչարյանին չեն դատել, այլ գոյություն չունեցող հոդվածով էին հետապնդում: Գոյություն ունի ՀՀ անկախության հռչակագիր, դեկտեմբեր 1-ի՝ Արցախը ՀՀ-ին վերամիավորվելու որոշումը և 1991-ի հուլիսի ԱԺ որոշումը, որ ՀՀ-ն չպետք է միջազգային պայմանագիր ստորագրի, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ