ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– ասվում է նախարարության տեղեկագրում:
--00—ԻԴ