ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, որի շրջանակում Հայաստանում ապրող քրդերն իրենց դժգոհությունն են արտահայտել ընդդեմ թուրքական ագրեսիայի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահն ուզում է ոչնչացնել քրդերին։
«Էրդողանը հայտարարում է, որ պետք է ոչնչացնենք բոլոր քրդերին, իբր թե իրենք տեռորիստ են, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքական իշխանություններն են․․․
Այսօր մենք քուրդ ժողովրդի 4 մասերին հորդորում ենք և կոչ ենք անում, որպեսզի հավաքվեն և միասնական դառնան, և թուրքական այս ոճրագործության, ցեղասպանության դեմն առնեն»,-ասել է նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ին կոչ է անում բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը։
--00—ԼՄ