ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ բոլոր մարզերում, բացի Երևանից: Հանդիպումների ընթացքում անձանցից կընդունվեն դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կներկայացվի Պաշտպանի հաստատության մանդատը:
Քաղաքացիների ընդունելության վերաբերյալ մանրամասները՝ լուսանկարում։
--00—ՅՄ