ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է տարեկան մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Սա բավական նշանակալի ցուցանիշ է»,- ասել է բանկի խորհրդի ղեկավարի տեղակալ Դենիս Իլյինը։ Արդեն հաջորդ տարի կգերազանցվի 180 մլն դոլար ծրագրված ներդրումների ծավալը, որը նախատեսված էր 5 տարով։
«Բանկի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի կառավարությանը, շուկային և հաճախորդներին երկրի համար կարևոր նախագծերում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը»,- ասաց Իլյինը։
--00—ԼՄ