ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Մոսկվայի «Мега Химки» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, վերջինս առևտրի կենտրոնի աշխատակից էր։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհին հետևել էր ուժեղ պայթյուն, այրվել է շինարարական հիպերմարկետի շենքը, որտեղ, պահվում են շինանյութեր, ներկերի, այրվող նյութերի տարաներ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից, հրդեհի բռնկման հիմնական պատճառը եղել է սարքավորումների անսարքությունը և աշխատանքի ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։
--00—ՅՄ