ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և նախազգուշացման օպերատիվ շտաբին, հայտնում է, որ Մոսկվայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 136 նոր դեպք է գրանցվել, իսկ երկրի 18 շրջաններում՝ վարակման 182 նոր դեպք:
Ըստ աղբյուրի՝ այս պահին Ռուսաստանի 56 շրջաններում կորոնավիրուսով վարակման 840 դեպք կա:
Նշենք, որ ժամը 13:00-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 477 289-ի, որից 21 378-ը մահացել է, 117357-ը՝ ապաքինվել: Վարակը տարածված է աշխարհի 201 երկրում: