ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երեկ` դեկտեմբերի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Կ-ն իր վարած LADA մակնիշի ավտոմեքենայով Բագրևանդի փողոցի թիվ 130 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 52-ամյա Սուսաննա Վ-ին և 57-ամյա Մարինե Թ-ին։ Այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ՝ 43-ամյա Արման Ս- կողմից կայանված Hyundai մակնիշի և 35-ամյա Մուշեղ Ա-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Դեպքի փաստով Գ. Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդ Տիգրան Կ-ն ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
--00—ՅՄ