ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանի իշխանությունը երեկ Ցեղասպանության գլոբալ ֆորում էր կազմակերպել թուրքերին սիրաշահելու համար, ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խոսք չասաց Թուրքիայի ժխտողականության, Հայոց ցեղասպանության և միլիոնուկես հայերի սպանության մասին: Նիկոլ Փաշինյանի ելույթը մեկ բան էր նշանակում. «Էրդողան ջան, իմ մեծ ախպերն ես, քեզ հետ խնդիր չունեմ, Ալիևին ասա՝ ինձ շատ չնեղի, ինչ ասես՝ կանեմ, պատրաստ եմ գամ, պայմանավորվենք»: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Բոլոր նրանք, ովքեր ուրախանում են, որ ռուսները կգնան տարածաշրջանից, պետք է հասկանան, որ եթե ռուսները գնան, թուրքերն են գալու, թող չայը դնեն ու սպասեն:
Ընդամենը երկու տարի առաջ են թուրքական բայրաքթարները մեր երիտասարդներին սպանել, հիմա էլ Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին, իսկ Հայաստանի իշխանությունը փոխանակ իր շահը պաշտպանի, ամեն ինչ արեց հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար:
Պետք է հասկանան, որ խաղաղապահների շնորհիվ է, որ Արցախում հայերը մնացել են, եթե նրանք գնան, թուրքերն են գալու ու ՀՀ-ն, որպես ինքնուրույն գործոն, վերանալու է»,- ավեձլացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ