ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Երկուշաբթի Մոսկվայում ձյան խորությունը կարող է հասնել ռեկորդային մակարդակին՝ 34 սմ-ի, որը վերջին անգամ գրանցվել է 1941 թվականի դեկտեմբերի 19-ին, հայտնում է ՌԴ հիդրոօդերեւութաբանության կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Առատ տեղումների պատճառով այսօր Մոսկվայում մոտ 56 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
Մոսկվայի ժամանակով ժամը 09:43-ի դրությամբ Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 9-ը չվերթ, 2-ը՝ չեղարկվել։
Դոմոդեդովոյում 19 չվերթ է հետաձգվել, 1-ը՝ չեղարկվել։ Վնուկովոում 6 չվերթ է չեղարկվել, 19-ը՝ հետաձգվել։
--00—ԼՄ