ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Մոսկովյան օդանավակայաններում դեկտեմբերի 25-ին չեղարկվել կամ հետաձգվել է 44 չվերթ: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Տեղական ժամանակով 13:15-ի դրությամբ Վնուկովոյում հետաձգվել է 17 չվերթ, չեղարկվել 4-ը:
Դոմոդեդովոյում հետաձգվել է 16 չվերթ, չեղարկվել 2-ը:
Շերեմետևոյում երեք չվերթ է հետաձգվել, երկուսը` չեղարկվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 25-ին սպասվում է ամպամածություն, ձյուն, ձնաբուք և մերկասառույց:
--00--ԱԹ