ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ին մասնակցելու է ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում: Այս մասին 24News-ին հայտնեցին կառավարության լրատվական ծառայությունից:
Հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, կառավարության լրատվականից ասացին, որ այս պահին հայտնի է միայն գագաթնաժողովին մասնակցելու օրակարգը:
--00—ԼՄ