ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ամանորին ընդառաջ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով, ոչ աշխատանքային ժամերին առանձին ստորաբաժանումներում սահմանվել է հերթապահություն:
Ըստ այդմ, դեկտեմբերի 23-ից սկսած` աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 20:00-ը, հերթապահություն կիրականացվի ՍԱՏՄ Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետում, նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժիններում։
--00--ԱՀ