ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Ոստիկանության Կումայրիի բաժնում հունվարի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական բաժնից:
Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:
Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
--00--ԱՀ