ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Ուժեղ ջրհեղեղ է Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Կիմբերլի շրջանում: Այն դարձել է ամենաուժեղը տարածաշրջանի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ աղետի գոտուց տարհանվել է 233 մարդ։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են անգամ Ավստրալիայի զինված ուժերի ինքնաթիռները:
Քիչ բնակեցված Կիմբերլի շրջանում հորդառատ անձրևները սկսվել է անցած շաբաթ։
Ամենամեծ ավերածությունները գրանցվել են 1,3 հազար բնակչություն ունեցող Ֆիցրո-Կրոսինգ քաղաքում, որտեղ հեղեղված ճանապարհների պատճառով պարենային ապրանքները մատակարարվել են միայն օդային ճանապարհով։
--00—ՅՄ