ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները, ովքեր անցած տարեվերջից բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, գրավել են Կոնգրեսի շենքը Բրազիլիայի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։
Folha թերթը հայտնում է, որ Կոնգրեսի շենք ներխուժումը կարճ է տևել, և ցուցարարներն արդեն լքել են այն։
--00—ՅՄ