ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Այսօր՝ հունվարի 10-ին, իմ գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:
Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով և ըստ օրենսդրական փաթեթի գործընթացն առաջ է գնում։
Շնորհավորել եմ ԱԻ նախարարի արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Դ. Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը:
Բացի այդ շնորհակալություն եմ հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար։
Մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։
Խորհրդակցության ավարտին ընդգծել եմ, որ հավատարիմ եմ մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանեմ հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար։
--00—ՅՄ