ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ադրբեջանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի գործունեության շրջանակում լինելու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը տարբեր տարիների իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է»՝ հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։
«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության տարածքը։
--00—ՅՄ