ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցանակը նախատեսում է պարգևատրել անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերն ու ծրագրերը:
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում հղմամբ:
Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը երեք հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով (ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվում)։
Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Ըստ մրցանակի չափորոշիչների՝ ծրագրերը պետք է գործեն առնվազն չորս տարի և լինեն շարունակական` նպաստելով կրթություն հանուն կայուն զարգացման գործունեության առաջնային հինգ ոլորտներից մեկի կամ մի քանիսի զարգացմանը:
Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի ամբողջական փաթեթներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը international@escs.am էլ. հասցեին:
Հայտերը ներկայացնելու ուղեցույցը կցվում է:
--00—ՅՄ