ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Եկատերինբուրգում աղաղակող դեպք է տեղի ունեցել. քաղաքի հայ համայնքի ղեկավարին հինգ օր կալանավորել են միայն այն պատճառով, որ Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում գտնվող հայերը դիմել են համաշխարհային հանրությանը Արցախը փրկելու համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«Ասել եմ ու ասում եմ՝ հայ հասարակության մեջ ռուսաֆոբական տրամադրությունների հիմնական գեներատորներից են նրանք, որոնք Ռուսաստանում պատրաստ են մի երկու նավթային ընկերության համար վաճառել իրենց հայրենիքը»,-գրել է նա:
--00—ՅՄ