ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Պոլիտեխնիկի ուսանողներն այսուհետ ծրագրավորում են սովորելու 200 նոր համակարգիչներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր Թիմ Տելեկոմ Արմենիայի աջակցությամբ բացվեցին Պոլիտեխնիկի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի նոր համակարգիչներով և այլ տեխնիկայով հագեցած լսարանները:
Ակադեմիական կրթությանն աջակցելը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լավագույն օրինակ է, ինչը հնարավորություն է տալիս կրթել բարձրակարգ մասնագետների նոր սերունդ:
Պոլիտեխնիկի ուսանողներն իրենց ստացած բարձրակարգ կրթությամբ արդեն իսկ պահանջված են տեխնոլոգիական ընկերություններում ապագայում աշխատելու համար: Կրթության որակն ապահովում է բովանդակությունը, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ մեր ուսանողները կրթվում են»:
--00—ՅՄ