ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր մեծ հանրահավաք է տեղի ունեցել' ի պաշտպանություն Արցախի։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։
4000-ից ավելի մեր հայրենակիցները և մեծ թվով իրանցիներ բողոքի ակցիա են արել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհի փակման՝ պահանջելով անհապաղ բացել այն և հարգել մարդու իրավունքները։
Հանրահավաքին իրանահայերից բացի ելույթ են ունեցել նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
--00—ՅՄ