ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետարանից տեղի ունեցավ քայլերթ՝ դեպի Ազատամարտիկների պուրակ։ Մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, զինծառայողները, հոգևոր դասը, մտավորականության ներկայացուցիչները, քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին։
Այնուհետեւ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ, Իջևանի Մշակույթի տանը կայացավ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։
Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։
Միջոցառումն ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։
--00—ՅՄ