ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով:
Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Շնորհավո՛ր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ողջ թե ընկած՝ իրենց նվիրական ու անփոխարինելի ծառայության համար:
Հայրենիքի ու պետության անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքը միշտ եղել է ու կմնա սեփական ուժեղ բանակը՝ առանց որի դատապարտված ենք ազգային նվաստացման, ստրկության և, ի վերջո, ոչնչացման»:
--00—ՅՄ