ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Հունվարի 28-ին, ժամը 19:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել է 9 ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր Է. Թ.-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:
--00—ՅՄ