ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության թեմայով երկխոսությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին:
«Մենք երբեք չենք հրաժարվել ո՛չ եվրոպացի գործընկերների հետ իրավահավասար երկխոսությունից, ո՛չ էլ անվտանգության բնագավառի խնդիրների կարգավորման ուղիներ փնտրելուց: Մենք չենք կորցնում հույսը, որ վաղ թե ուշ Եվրոպայում կտեսնենք այնպիսի քաղաքական ուժերի, որոնք կկարողանան հենվել սեփական ազգային շահերի, այլ ոչ թե «օվկիանոսից այն կողմ» ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկության վրա: Այդ ժամանակ Էլ կհայտնվեն մարդիկ, ում հետ կարելի է բանակցել», - նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ