ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2 տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 04։00-ին, «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ պարզվել է, որ ժամը 03։30-ի սահմանում երեխան մահացել է։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
--00—ԼՄ