ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։
Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար։
--00—ՅՄ