ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Խորհրդայնացումից հետո Առաջին Հանրապետության հերոսներին սկսեցին ոչնչացնել, քաջ կամավորներին թուրք մսագործի ձեռքով կացնահարեցին, հիմա մեր աչքի առաջ էլ նույնն է արվում, պատերազմի հերոսները արժեզրկվում են ու քննադատվում, այդպես փակում են հայրենիքի նկատմամբ հաջորդ հերոսի սխրանք գործելու ճանապարհը: Հայրենիք պաշտպանող մարդու վրա պետք է դողանք, ոչ թե քննադատենք ու ոչնչացնենք: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Ժողովրդի մեջ հայրենասիրության զգացողությունը մեռցրել են, ով հայրենասիրական ոգով է խոսում, սխալ են հանում, կարծես վտանգավոր է դարձել: Համաշխարհայնացման ծանր կոչերը կուլ են տալիս այնպես, ինչպես մեծ ձկները փոքրերին են կուլ տալիս: Ծանր վիճակում ենք, ոչ թե անդունդի եզրին ենք, այլ՝ հատակին, ժողովուրդը պայքարելու կամք ունի, երանի թե իշխանությունն էլ այդ կամքն ունենա»,- ավելացրեց գրականագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ