ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Ռուսաստանի հետ Ղազախստանի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:35-ին: Այն գտնվել է Աստանայից ավելի քան 900 կմ հյուսիս-արևելք՝ ռուս-ղազախական սահմանին։
--00—ՅՄ