ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։ Հաղորդում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Հիվանդանոցում պարզվել է վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։
--00—ՍՊ