ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ավստրիական բանակը դադարեցրել է որոնողափրկարարական աշխատանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում՝ զինված ավազակախմբերի կողմից հրազենի կիրառմամբ զինվորականների կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտնել է ավստրիական բանակի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Փրկարարական գործողության ակնկալվող հաջողությունը համարժեք չէ անվտանգությանը սպառնացող վտանգի հետ»,-ԱՊԱ-ին ասել է փոխգնդապետ Պիեռ Կուգելվայսը:
«Թուրքիայում խմբավորումների միջև բախումների աճ է նկատվում։ Հաղորդվում է, որ կրակոցներ են հնչել»,-հավելել է նա՝ նշելով, որ զինվորականների վրա ուղիղ հարձակումներ չեն եղել։
Զինվորականների վերադարձը Ավստրիա նախատեսված է հինգշաբթի օրը։
--00—ՅՄ