ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և բաժին է ներկայացել 34-ամյա Սարգիս Ս.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նա 2019 թ. հունիսի 10-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
--00—ԱՊ