ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ օրենսդրական պահանջների բովանդակության, Հանձնաժողովի կողմից արձանագրված խնդիրների և օրենսդրության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների մտահոգություններն ու առաջարկությունները քննարկելու նպատակով սիրով հրավիրում ենք տնտեսավարող սուբյեկտներին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։
Հանձնաժողովոից հայտնում են, որ մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 հեռախոսահամարով կամ info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
--00—ԶՀ