ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Հնդկաստանը ՉԺՀ-ի հետ սահմանն ուժեղացնելու համար Հիմալայներում ձեռնամուխ կլինի առաջին մայրուղու կառուցմանը, որը շահագործման համար պիտանի կլինի բոլոր եղանակային պայմաններում և նախատեսված Է զորքեր ու տեխնիկա տեղափոխելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
«Այս նախագիծը մեկ տարում Լադակհի տարածաշրջանը կմիացնի երկրի մնացած տարածքների հետ», - հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Անուրագ Թաքուրը։
Նա պարզաբանել է, որ լեռնային շրջաններով 283 կմ երկարությամբ մայրուղին լինելու է այդ տարածաշրջան տանող ամենակարճ ճանապարհը։ Ծրագրի արժեքը կկազմի 206 մլն դոլար, այն պետք է ավարտվի մինչև 2025 թ. դեկտեմբեր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ