ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ռուսաստանը բաց երկիր է և միևնույն ժամանակ ունի ինքնատիպ քաղաքակրթություն։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք կարողանում ենք ընկերություն անել, պահել մեր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի և կաջակցենք դժվարին իրավիճակում։
Համաճարակի ընթացքում մենք օգնել ենք տարբեր երկրների, այդ թվում ՝ Իտալիային և եվրոպական այլ երկրներին։ Սա ռուս ժողովրդի բնավորության օրինակ է»,-ասել Է Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այսօր էլ Ռուսաստանն օգնել է փրկել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ